Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒրալում մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին

ՈՒրալում մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին
05.11.2014 | 12:11

«Մոսկվա-Վլադիվոստոկ» մարդատար գնացքը բախվել է բեռնատար կազմի լոկոմոտիվին՝ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում: Արդյունքում լոկոմոտիվը և գնացքի երկու վագոն դուրս են թռել գծերից: Երկաթուղու այդ ուղղությամբ երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները գտնվում են վագոններում: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ աշխատանքային խումբը: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, 280 ուղևորներից ոչ ոք բժշկի օգնության չի դիմել:
Սվերդլովի մարզի ՆԳՆ վարչության մամլո ծառայության ղեկավարը interfax.ru-ին ասել է, թե վթարի վարկածներից մեկը կարող է լինել այն, որ կայարանում ընթացող աշխատանքների պատճառով գնացքը հնարավոր է ուղարկել են ոչ հիմնական ճանապարհով:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ